00:00:00

Պետական մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊ

17:00, 29 նոյեմբեր 2020

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել` մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները: Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»,– գրել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին անհետ կորածների ծնողներն ու հարազատները փակել էին մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Նրանք պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր