00:00:00

Մեր շուկան հասանելի կդառնա ադրբեջանցիների համար, իրենց շուկան էլ՝ մեր. Վահան Քերոբյան

15:40, 29 նոյեմբեր 2020

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ Հանրային հեռուտաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ թուրքական ու ադրբեջանական շուկա մուտք գործելուն: Ըստ նրա, տարածարշրջանի ապաշրջափակումը մեզ տալու է բազմաթիվ նոր մարտահրավերներ, բայց տալու է նաև նոր հնարավորություններ: Հայերի համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան, մեզ համար հասանելի կլինի ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան: Ըստ Վահան Քերոբյանի, պետք են գալու համապատասխան գիտելիք ունեցող մարդիկ, որոնք կկարողանան այս իրավիճակում իրենց արժանվույնս դրսևորել: Հիմա նախարարությունը պատասրատում է այդպիսի մարդկանց: Այսինքն, պետական մակարդակով մեզ պատրաստում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր անելուն, իսկ ազգային անվտանգության մասին ոչ մի խոսք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր