00:00:00

Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է հատուցումների կարգի վերաբերյալ

11:14, 29 նոյեմբեր 2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)): Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին  և դիմել համապատասխան մարմիններին: Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր