00:00:00

Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի

21:45, 28 նոյեմբեր 2020

«Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում ժամկետային զինծառայողների հարգելի ծնողներ! Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ: Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը` 1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից: 2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով: 3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն: 4 և շատ կարևոր կետը` նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը: Կարծում եմ, որ տվյալ պահին մենք պիտի համագործակցենք Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ և գտնենք համատեղ լուծումներ, որպեսզի ապահովենք մեր երեխաների առողջության և կանքի խնդիրները և մեր երկրի անվտանգության խնդիրները: Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 1-ին ես նորից հանդիպում ունեմ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ինձ կտարամադրվի արձակուրդների գրաֆիկը և կքննարկվի պատերազմած երեխաների փոխարինումը չպատերազմած զորքով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր