00:00:00

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչուներ գնել Ռուսաստանի հետ սահմանին օգտագործելու նպատակով. Defence Express

16:48, 28 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ուկրաինան 2021 թվականին պատրաստվում է Թուրքիայից գնել Bayraktar TB2 անօդաչու սարքեր, որոնք հիմնականում օգտագործվելու են Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով հետախուզություն իրականացնելու նպատակով. այս մասին տեղեկացնում է Defence Express հրատարակությունը՝ հղում տալով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակի հայտարարությանը: Նրա խոսքով՝ նշված հարվածային-հետախուզական թռչող ապարատներն ունեն «մի փոքր այլ տակտիկական-տեխնիկական բնութագրեր՝ մասնավորապես բարձրություն և գործողության հեռավորություն»: Գործակալությունը նշում է, որ զինվորականի հայտարարությունից պարզ չէ՝ խոսքը 5, թե 10 անօդաչու սարքի մասին է, քանի որ Defence Express-ի համաձայն՝ այդ սարքերի հետ մեկտեղ նաև ղեկավարման կայաններ են գնվելու: «Ծրագրում են նոր Bayraktar TB2-ները պաշտպանության ապահովման համար Սև և Ազովի ծովերի առափնյա հատվածներ ուղարկել»,- նշել է գործակալությունը՝ մանրամասնելով, որ այս սարքերի յուրահատկություններից կլինի կառավարման հեռավորությունը մինչև 300 կիլոմետր դարձնելը կամ, հավանաբար, արբանյակային կապի ներդրումը, որի շնորհիվ կառավարման հեռավորություն հասկացությունն առհասարակ անիմաստ կդառնա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր