00:00:00

Զինվորների ծնողները վարչապետին 2 օր ժամանակ տվեցին, այլապես կտրուկ քայլերի են դիմելու

15:50, 28 նոյեմբեր 2020

Ժամկետային զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետին պահանջագիր ներկայացրեցին: Պահանջագրում նշված իրենց հարցերին Հանրային հեռուստաընկերության եթերում հստակ պատասխանելու համար նրանք կառավարության ղեկավարին 2 օր ժամանակ տվեցին: Հակառակ դեպքում՝ ստիպված են լինելու դիմել կտրուկ քայլերի, որոնք, իրենց ձևակերպմամբ, չեն բխում ՀՀ-ում այս պահին ստեղծված իրավիճակից: Ի՞նչ կանեն, ծնողներն ասացին, որ արդեն իրենց գործն է: Հիշեցնենք, որ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք պահանջում են ժամկետային զինծառայող իրենց երեխաներին վերադարձնել Հայաստանի տարածք՝ ծառայությունը շարունակելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր