00:00:00

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 27 հազար դեպք

15:06, 28 նոյեմբեր 2020 Աշխարհ

 Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 27,1 հազար նոր դեպք: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։ «Վարակվածների 20 տոկոսի մոտ որևէ սիմպտոմ չկա: Վերջին մեկ օրում Ռուսաստանում առողջացել է 27 296, իսկ ընդհանուր առմամբ համավարակի առաջին օրվանից մինչ օրս ապաքինվել է 1 մլն 739 հազար 470 պացիետն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշում են նաև, որ կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 2 մլն 242 հազար 633 դեպք, որից առողջացել է 1 մլն 739 հզար 470 քաղաքացի, իսկ մահացել է 39 068-ը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր