00:00:00

Արմեն Սարգսյանը ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

11:48, 28 նոյեմբեր 2020

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր