00:00:00

Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

11:32, 28 նոյեմբեր 2020

Պատերազմական գործողություններից հետո Ստեփանակերտում ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները  վերականգնման փուլում են: Այս մասին իրազեկում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ): Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: «Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ  է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով»,-ասված է արտակարգ իրավիճակների պետական ծառայության գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր