00:00:00

«Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան

22:41, 27 նոյեմբեր 2020

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է Արցախում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների և կամավորների վերջին տվյալները։ Ըստ նախարարի, երեկվա դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի կամ մասունք․ «Վերջնական թվի մեջ վստահ չենք, որովհետև պրոցեսն ընթացքում է և, դժբախտաբար, ես ուզում եմ նաև հիշեցնել՝ արցախյան առաջին պատերազմից մինչև հիմա հարյուրավոր անհետ կորածներ ունենք, որոնց մասին որևէ տեղեկատվություն չկա»,- ասել է նախարար Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր