00:00:00

Facebook-ը Libra կրիպտոարժույթ կթողարկի հաջորդ տարվա սկզբին

16:15, 27 նոյեմբեր 2020 Աշխարհ

Facebook ընկերությունը Libra կրիպտոարժույթ կթողարկի հաջորդ տարվա սկզբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times-ին: Ըստ տեղեկությունների՝ թողարկումը կընթանա սահմանափակ ձեւաչափով: Ավելի վաղ ընկերությունը ծրագրել էր կրիպտոարժույթների մի քանի տեսակ թողարկել, ինչպես նաեւ դրանցից «թվային զամբյուղ»: Libra-ի թողարկման հստակ ամսաթիվը կախված կլինի շվեյցարական ֆինանսական կարգավորիչի կողմից համաձայնության ժամկետներից: Facebook ընկերությունը 2019-ին հայտարարել է, որ մտադիր է սեփական կրիպտոարժույթը թողարկել: Նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել արժույթի հուսալիության կապակցությամբ, իսկ Յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են, որ Libra-ն կարող է բացասական ազդել միջազգային արժութային համակարգի ֆունկցիոնալության վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Libra-ի ստեղծման նախագծից դուրս են եկել մի շարք ընկերություններ, այդ թվում Visa, Mastercard, PayPal եւ Ebay:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր