00:00:00

Թուրքիայում 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

15:03, 27 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի արեւելքում 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 08.27-ին Մալաթիա քաղաքից 35.5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հայտնի է, որ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հոկտեմբերին Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում զոհվել էր 24 մարդ, ավելի քան 800 մարդ վիրավորվել էր: Ավերվել էին տարբեր շինություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր