00:00:00

Հնդկական ՄիԳ -29Կ կործանիչն Արաբական ծովն է ընկել. օդաչուներից մեկը զոհվել է

13:00, 27 նոյեմբեր 2020 Աշխարհ

Հնդկաստանի ռազմածովային ուժերի ՄիԳ -29Կ ուսումնական կործանիչը թռիչք կատարելիս ընկել է Արաբական ծովը, գրում է eadaily.com կայքը: Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով 17:00-ին: Ինքնաթիռի երկու օդաչուներն էլ հասցրել են կատապուլտով դուրս նետվել, սակայն նրանցից մեկին է հաջողվել ողջ մնալ, մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Hindustan Times հրատարակության տվյալներով՝ կործանված օդանավը «Վիկրամադիտյա» ավիակրի վրա է բազավորված եղել: Ողջ մնացած օդաչուն հոսպիտալացվել է: Դեպքի պատճառները միասին դեռ տեղեկություններ չկան, սկսվել է հետաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր