00:00:00

Աշխարհի ավելի քան հազար խոշոր ընկերություններ այս տարի ենթարկվել են կիբեռհարձակումների

12:39, 27 նոյեմբեր 2020 Աշխարհ

Աշխարհի տարբեր երկրների ավելի քան հազար խոշոր ընկերություններ հունվարից հոկտեմբեր ենթարկվել են համակարգչային շորթիչների հարձակումների, որոնք նրանցից փրկագին են պահանջել՝ սպառնալով հրապարակել գողացած գաղտնի տեղեկությունները։ Այս մասին այսօր հայտնել է ճապոնական առաջատար գործարար պարբերական Nikkei-ն։ Նրա մասնագետները համապատասխան հետազոտություն են անցկացրել Trend Micro բազմազգ ֆիրմայի հետ համագործակցությամբ, որը զբաղված է կիբեռանվտանգության ոլորտում։ Ըստ այդ տվյալների՝ անցյալ տարվանից աշխարհում կտրուկ մեծացել է շորթիչ վիրուսների միջոցով համակարգչային հարձակումների թիվը։ Դրանք հասանելիություն են ստանում փակ տեղեկություններին, այն արգելափակում գաղտնագրման ճանապարհով եւ միաժամանակ հափշտակում։ Դրանից հետո ընկերությունը ստանում է փրկագնման մասին պահանջ, հակառակ դեպքում սպառնում են գողացված տվյալները հրապարակայնացնել, ինչը վնաս կհասցնի ընկերության գործարար համբավին։ Հաղորդվում է, որ նման հարձակումների են ենթարկվել նույնիսկ այնպիսի հսկաներ, ինչպես ճապոնական Toyota Motor-ը եւ հարավկորեական LG Electronics-ը։ Ըստ այդ տվյալների՝ ընկերությունների զգալի մասը հրաժարվում է փրկագին վճարելուց։ Nikkei, սակայն, հայտնում է, թե տեղեկություններ կան, որ անցյալ տարի ճապոնական ընկերությունների 32 տոկոսը նախընտրել է նման հարձակումներից հետո, այնուամենայնիվ, ընդունել շորթիչների պայմանները։ Հաղորդվում է, որ փրկագնի միջին գումարը կազմել է 1,17 մլն դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր