00:00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում․ ՀՀ ԱԳՆ

12:08, 27 նոյեմբեր 2020

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանում է մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ տեղի ունեցած մարտական հենակետերի տեղակայումը։ «Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Պետական սահմանի սահմանագծումը եւ սահմանազատումը տեւական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջեւ ձեւավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր