00:00:00

Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. ՔԿ

11:59, 27 նոյեմբեր 2020 Իրավական

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայում ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։ Նշենք, որ Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ռուս զինծառայողի մարմինը գտել է ծառայակիցը։ «Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ըստ քրեական նորությունների shamshyan.com կայքի՝ մահացածը 36-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Պ-ն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր