00:00:00

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

20:50, 26 նոյեմբեր 2020

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում՝ բաղկացած Նոգինսկի և Տուլայի փրկարար ծառայությունների և «Լիդեր» կենտրոնի անդամներից: Նաև ժամանել են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը: Նախօրեին Իլ-76 ինքնաթիռը փրկարարների լրացուցիչ խմբով և տեխնիկայով վայրէջք է կատարել Երևանում: Նրանք կտեղակայվեն Ստեփանակերտի հարևանությամբ՝ Իվանյան գյուղում: Մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր