00:00:00

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական ակումբի աշխատակցին՝ սոցցանցում վիրավորական գրառման համար

19:06, 26 նոյեմբեր 2020 Աշխարհ

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամլո քարտուղար Նուրլան Իբրահիմովին ցմահ զրկել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից: Ավելի վաղ Իբրահիմովը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արցախյան պատերազմին, կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ մեծ, թե փոքր: Հետագայում նա հեռացրել էր գրառումը, սակայն ՈւԵՖԱ-ն նրա հանդեպ կարգապահական գործ էր հարուցել:
Բացի այդ, ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ին կոչ է արել ցմահ որակազրկումը տարածել միջազգային մակարդակով: Այս սկանդալի առթիվ «Ղարաբաղը» տուգանվել է 100 հազար եվրոյով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր