00:00:00

Պատգամավորներն ահազանգում են՝ ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Սոթքի հանք․ ՀՀ ՊՆ-ն հերքում է

18:33, 26 նոյեմբեր 2020

Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ինչու է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն մենակ, ուր է մեր սահմանապահ ծառայությունը, ուր է մեր բանակը, ուր են խաղապահները և ուր է պետությունը, որպես ինստիտուտ, և ինչու է քաղաքացին ադրբեջանցուն խնդրում, որ իր տանից թողի իր իրերը դուրս հանի, մենք ուր ենք հասել»,-ասաց նա: Նա նշեց, որ հասկացանք պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա,  որ խնդիր ունենք այս պահի  Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս: Դա մեղմ ասած խայտառակություն է»,-ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է , իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց: «Եթե այս ընթացքում պարզվի, որ ազերիները մտել են ոսկու հանք, Սոթքը արդեն Վարդենիսի տարածք է, եթե այնտեղ ներխուժել են, սա լրջագույն խնդիր է»,-ասաց նա: Նա կոչ արեց պաշտպանել վարդեսցիների իրավունքները, մարդիկ միայնակ են մնացել: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել: «Այս պահին նրանք Սոթքի տարածքում են: Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք: Ու՞ր է պետությունը, ինչու՞ են այսպես անարգել կոտրում Հայաստանի դռները: Կա՞ այս երկրում իշխանություն: Նիկոլ Փաշինյան, անցնցում հեռացի՜ր, թույլ տուր փրկել պետությունից այն, ինչ դեռ հնարավոր է փրկել»,-գրել է նա: Սոթքի հանքում ադրբեջանցիների ներխուժման մասին ահազանգել էր նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։ Նա նշել է, որ Սոթքի հանք են ներխուժել ադրբեջանցի 80 զինվորականներ։ ՀՀ ՊՆ-ն  հերքել է այս տեղեկությունը․ շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր