00:00:00

Զոհվել է «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

17:30, 26 նոյեմբեր 2020

Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանը զոհվել է, հայտնում են Սարդարապատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: «Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ, դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։ Աստված հոգիդ լուսավորի․․․»: Հոգեհանգստի արարողությունն այսօր է՝ 26.11.2020թ., Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Դավիթն ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր