00:00:00

Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա առաջիկա օրերին

16:52, 26 նոյեմբեր 2020

Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լավրովը պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից անմիջապես հետո: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն այցով գտնվում է Մինսկում: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո Լավրովը բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նա հիշեցրել է նաեւ, որ այս փուլում ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր