00:00:00

Բերձորի բնակիչները տարհանվում են անհստակության հիմքով. վարկած կա, որ քաղաքն ադրբեջանցի ղեկավար է ունենալու

16:41, 26 նոյեմբեր 2020

Նոյեմբերի 25-ից սոցցանցում ահազանգեր կան այն մասին, որ Բերձորի բնակիչներին հրահանգել են մինչեւ ամսի 30-ը լքել իրենց տները, քանի որ տարածքը եւս հանձնվում է Ադրբեջանին: Նշենք, որ դեռեւս նոյեմբերի 11-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ այդ թվում Քաշաթաղի շրջանի բնակիչները թող շտապողականություն չցուցաբերեն եւ իրենց գույքը չհանեն բնակավայրերից, քանի որ «տարածքային զիջումների եւ այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»: Արցախի կառավարությունը, սակայն, այս առնչությամբ հիմա լուռ է, եւ դա այն դեպքում, երբ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակիցների «ֆեյսբուքյան» էջերում արձանագրեցինք (կից լուսանկարներում) տեղեկատվությունը՝ բնակիչներին հրահանգել են հեռանալ: Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր