00:00:00

Սերժ Սարգսյանն արձագանքել է տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ցավակցական ուղերձներին

16:29, 26 նոյեմբեր 2020

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նախագահ Սարգսյանի անունով շարունակում է ցավակցություններ ստանալ գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով՝ տիկին Ռիտա Սարգսյանի` կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ Ծանր կորստյան այս դժվարին պահին ՀՀ երրորդ նախագահին խորին վշտակցություն ու զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ՝ Հայաստանից, Արցախից և արտերկրից, պաշտոնատար անձինք, հոգևորականության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, տիկին Սարգսյանի անթիվ բարեգործությունների շնորհիվ աշխարհ եկած, ինչպես նաև ծանր հիվանդություններից առողջացած ու նոր կյանք ստացած հայ մանուկների երախտապարտ ընտանիքների անդամներ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին՝ անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի և նրա ազնիվ հոգու համար հղված աղոթքների համար:
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր