00:00:00

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից

14:58, 26 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է խորհրդարանի հայտարարությունում: «Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը` դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար»,- ասված է հայտարարությունում: Դրանում նաև կոչ է արվում վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի գործող քաղաքական հարաբերությունները և հետ կանչել Փարիզում Ադրբեջանի դեսպանին` խորհրդակցությունների համար: Ադրբեջանի խորհրդարանը նման կոչով կառավարությանը դիմել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր