00:00:00

«Լուսավոր Հայաստան». Հայաստանի իշխանությունները երկակի ստանդարտներ են կիրառում ցուցարարների նկատմամբ

14:41, 26 նոյեմբեր 2020

Երկրում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում արգելվում է զանգվածային միջոցառումներ անցկացնել: Մենք գիտենք, որ կան ներքաղաքական գործընթացներ, որոնց շրջանակներում հավաքներ են անցկացվում ոչ միայն իշխանությունների ստորագրած կապիտուլյացիայի մասին պայմանագրից դժգոհ մարդկանց, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների մասնակցությամբ: Այս մասին  նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նրա խոսքով` իշխանություններից բողոքողներին պատասխանատվության են ենթարկում ռազմական դրության խախտման համար` քրեական գործեր հարուցելով: «Սակայն Հանրապետության հրապարակում հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք նույնպես խախտել են իշխանությունների պահանջները: Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը ողջունեց նրանց քայլերը, եւ ավելին` այդ մարդիկ ոչ մի պատասխանատվության չենթարկվեցին»,- ասաց Սամսոնյանը` իշխանություններին կոչ անելով երկակի ստանդարտներ չկիրառել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր