00:00:00

Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. կա 2 զոհ

14:17, 26 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են Արտակարգ իրադրության ծառայությունում: Ծառայության տեղեկատվության համաձայն` հրդեհի հետևանքով այրվել Է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզոցվել Է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ: Մինչ այդ կրակը տեղայնացվել Է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին: Ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել Է առավոտյան մոտավորապես 7:30-ին: Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել բռնկման պատճառը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր