00:00:00

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. քննարկվում է Ստեփանակերտին գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ

12:04, 24 նոյեմբեր 2020

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Օրակարգում կա 11 հարց: Նիստի մեկնարկին ավագանու անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։ Երևանի ավագանին որոշում կընդունի ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար հատկացնելու, ինչպես նաև Երևան քաղաքի 2020 թ-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով 100 միլիոն դրամ հատկացնելու և Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարը ավելացնելու մասին: Օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին և այլ հարցեր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր