00:00:00

Ասում էիք, որ եթե կառավարական ինքնաթիռը պարբերական թռիչքներ չիրականացնի, ապա կվերածվի մետաղի ջարդոնի․ և ի՞նչ, մենք ունե՞նք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն «ՍՈւ»-եր․ Ավետիք Իշխանյանը՝ վարչապետին

22:35, 22 նոյեմբեր 2020

Կարդում եմ, ՍՈԻ-երի գնման մասին վերլուծություններն ու դրանց հետ չեմ համաձայնվում։ Հիմնական կարծիքներն են, թե դրանք իբր բերվել են, որ վարչապետն ընդամենը «սելֆի» անի։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանը ՍՈւ-ի գնման հետ կապված մի շարք հարցեր է ուղղել վարչապետին և նախկին Պաշտպանության նախարարին․
«-Այդ ՍՈՒ-երը գնվել են պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությունի՞ց, գործարանային գներո՞վ։
Եթե այո, ապա ինչպես հասկանալ, որ ՍՈՒ-երի հետ Ռուսատանը  չի վաճառել նաև համապատասխան հրթիռները նույնպես։
-Եթե այդ ՍՈՒ-երը չեն գնվել պաշտոնապես Ռուսաստանից,  ապա ումի՞ց են գնվել։ Արդյոք, նույն այն «դելեցներից»,  ում մասին ակնարկում էր գեներալ Մովսես Հակոբյանը։ Եթե այո, ապա այստեղ պարզից էլ պարզ է, որ գործել է կոռուպցիոն մեխանիզմ, իր «ատկատներով»։ Այնպես, որ հարգելիներս, հավանաբար  «սելֆին» ընդամենը  կոռուպցիան քողարկող գովազդ է։ Եվս մեկ հարց վարչապետին․ -Դուք ասում էիք, որ եթե կառավարական ուղղաթիռն ու ինքնաթիռը պարբերական թռիչքներ չիրականացնեն, ապա ըստ «մասնագետների» կվերածվեն մետաղի ջարդոնի։ Եվ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր