Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դևիդ Նաբարոն շվեյցարական CH Media բուժընկերության պարբերականին տված հարցազրույցում նախազգուշացրել է կորոնավիրուսի երրորդ ալիքի վտանգի մասին, որը կարող է ծածկել Եվրոպան հաջորդ տարվա սկզբին:
Նաբարոն նշել է, որ եվրոպական երկրները չկարողացան կանխել երկրորդ ալիքը, չնայած իրենց հաջողվեց վերահսկողության տակ վերցնել առաջինը:
ԱՀԿ-ի հատուկ բանագնացի կարծիքով՝ այժմ արևմտաեվրոպական շատ երկրների առաջ խնդիր է դրված նորից վերահսկողության տակ վերցնել վիրուսը, բայց չդիմելով այնպիսի կոշտ միջոցների, ինչպիսին է լոքդաունը. չէ՞ որ դրա համար մեծ գին է վճարվում: