Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակը թույլ չի տա առաջիկայում երկրում չեղարկել կարանտինի ռեժիմը: Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche շաբաթաթերթում:
«Ներկայում երկրում կորոնավիրուսի մակարդակը նույնն է, ինչ հոկտեմբերին պարետային ժամ սահմանելու ժամանակ: Չի կարող խոսք լինել կարանտինը չեղարկելու մասին»,-հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:
Միեւնույն ժամանակ նա խոստացել է պարզաբանել սահամափակումների համակարգը: «Չի կարող ոչինչ ավելի վատ լինել, քան անորոշությունը»,-նշել է Մակրոնը: «Անհրաժեշտ է հստակություն, նպատակների սահմանում: Մենք պետք է իմանանք, թե ինչ նպատակների պետք է իրագործենք եւ ինչպես»,-ընդգծել է նա՝ խոստովանելով, որ դա բարդ է, քանի որ համավարակն անկանխատեսելի է: