00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1385 նոր դեպք. մահացել է 24 մարդ

11:41, 22 նոյեմբեր 2020

Հայաստանում նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1385 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 224 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 487088 վերջին մեկ օրում` 3436 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 29681 պացիենտ։ Վերջին տվյալներով ապաքինվել է 94 090 անձ` վերջին մեկ օրում 1261 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1952 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր