00:00:00

«Ռոսպոտրեբնազդոր»-ը հայկական կողմին շարժական լաբորատոր համալիր է փոխանցել

18:30, 21 նոյեմբեր 2020 Աշխարհ

«Ռոսպոտրեբնազդոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ՌԴ պատվիրակության՝ ՀՀ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմին շարժական լաբորատոր համալիր է փոխանցվել, ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում։ «Հայաստանի Հանրապետություն ՌԴ պատվիրակության կատարած այցի ժամանակ «Ռոսպոտրեբնազդոզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայկական կողմին մանրէաբանական և ինդիկացիոն լաբորատորիաներից կազմված շարժական համալիր է փոխանցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այժմ Հայաստանում ԱՀԿ միջազգային բժշկասանիտարական կանոնների և ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից տրամադրված շարժական երեք լավբորատորիա և երեք կլինիկաներ են օգտագործվում։ Նշվում է, որ շարժական մանրէաբանական լաբորատորիան կարող է ուսումնասիրել 300 նմուշ՝ պաթոգենության երրորդ կամ չորրորդ խմբերի վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման, ինչպես նաև ՊՇՌ ախտորոշման համար: Բացի այդ, շարժական լաբորատորիայում օրական կարելի է մինչև 1600 նմուշի հետազոտություն իրականացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր