00:00:00

Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը

17:20, 21 նոյեմբեր 2020

ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երեւան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի եւ Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաեւ այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետեւանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար: Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման եւ տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ տրանսպորտի, էներգետիկայի եւ գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր