00:00:00

12 անձ ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով

15:15, 21 նոյեմբեր 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևանում 2020 թվականի նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեց ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։ 12 անձ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր