00:00:00

Արագածում, Հրազդան, Չարենցավան, Արթիկ, Սպիտակ, Վանաձոր քաղաքներում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորաններում մառախուղ է

11:14, 21 նոյեմբեր 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր