00:00:00

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

00:03, 21 նոյեմբեր 2020

Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։ Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ։ Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր