00:00:00

Հիմա Արարատի մարզում իսկական ընդվզում է սկսում տեղի ունենալ. պատգամավոր

22:50, 21 ապրիլ 2018

Նոր կյանք համայնքի մի խումբ բնակիչներ կանգնել են Արտաշատի ոստիկանության մոտ՝ ի պաշտպանություն իրենց համայնքապետ Գարիկ Սարգսյանի, որին այստեղ ոստիկանությունն է բերել՝ մեքենայով՝ քարշակի միջոցով: Այնտեղ են նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանը, որոնք արդեն խոսել են Գարիկ Սարգսյանի հետ: Արամ Սարգսյանն ասաց, որ ոստիկանության ներսում ժամանակավոր բերված 8 քաղաքացի կա: «Ամբողջ բարդությունը նրանում է, որ այս քայլով հիմա Արարատի մարզում իսկական ընդվզում է սկսում տեղի ունենալ, և կարող է իսկապես միջպետական ճանապարհ փակվել, մասնավորապես` Երասխում, Սուրենավանում, որովհետև Գարիկի հայրը՝ Մնացը, ազատամարտիկ է, հեղինակություն է վայելում այդտեղի ազատամարտիկների շրջանում, և նրանք գիտեն, որ այդ մարդը խուլիգան չէ։ Ինքն իր հայացքների համար պայքարող մարդ էր և գալիս էր հանրահավաքի: Այս խնդիրն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից»,- ասաց Արամ Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր