00:00:00

Պատրաստակամ եմ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ․ նախագահի հայտարարությունը

21:34, 21 ապրիլ 2018

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Երևան, 21 ապրիլի 2018թ. Սիրելի հայրենակիցներ, Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետինԻնձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումըորը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածելթե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը: Սա քաղաքական կոչ չէայլ դիմում եմ ձեզ որպես ծնողորպես բարեկամ եւ որպես հայ մարդ: Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն եւ պատասխանատվությունխստորեն հետեւել օրենքի ոգուն եւ տառինդուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների շրջանակիցդուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից: Քաղաքական ցանկացած պահանջինչքան էլ այն հիմնավոր թվաեթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքըդառնում է իմաստազուրկ: Ցավոքմենք դրա փորձն ունենք եւ թույլ չպետք է տանք այն կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներտուժելու ենք բոլորստուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունըՉպետք է թույլ տալոր կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: Ուստիպատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր