00:00:00

«Արցախ» ՀԿ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը

21:12, 21 ապրիլ 2018

«Արցախ»  հայրենակցական հասարակական կազմակերպությունը ողջունում է վարչապետ Սերժ Սարգսյանի` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկխոսության սեղանի շուրջ նստելու և Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակն առանց ցնցումների և  լարվածության հանգուցալուծելու առաջարկը, ասված է ՀԿ տարածած հայտարարության մեջ: «Հայաստանը բազում մարտահրավերներ ունի և մենք պարտավոր ենք մեր երկրի ներսում առաջացած հակասություններն ու  դժգոհությունները լուծել երկխոսության և մեկս մյուսին լսելու ձևաչափով: Կոչ ենք անում կողմերին նստել երկխոսության սեղանի շուրջ և խաղաղ ճանապարհով հանգուցալուծել ներքաղաքական օրակարգը: Մեր թշնամին ընդհանուր է` կանգնած մեր պետության սահմանին և մեզ պետք է ներքին համերաշխություն և փոխըմբռնում`  մեր երկրի անդորրն ու խաղաղությունը պաշտպանելու համար»,- ասված է ՀԿ հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր