00:00:00

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ և շրջանավարտների բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

19:28, 21 ապրիլ 2018

«Լույս» հիմնադրամն ապաքաղաքականացված կառույց  է, որի առաքելությունն է մտավոր ներուժի հարստացմամբ Հայաստանի զարգացման ապահովումը։ «Լույսի» 515 կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել և ստանում աշխարհի լավագույն համալսարաններում։ Մտավորական այս համայնքի անդամներն ունեն հասարակական և քաղաքական տարբեր հայացքներ, դիրքորոշում և կարծիք արտահայտելու կատարյալ ազատություն։ Բոլոր այս երիտասարդներն ունեն նաև Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, գործուն ծրագրերն ու առաջարկները։ «Լույս» հիմնադրամի շուրջ 60 կրթաթոշակառուներ և շրջանավարտներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ բարձրաձայնելով իրենց տեսակետը և ներկայացնելով իրենց անհանգստությունը, ինչը հանդիսանում է նրանց խոսքի ազատության դրսևորումը։ Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր