00:00:00

Մահացել է Ֆերդինանդ Առաքելյանը

19:13, 21 ապրիլ 2018

Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանդ Առաքելյանի մահվան լուրը։ Ֆերդինանդ Առաքելյանը 1965 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։ Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։ Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները։ Գործերից պահվում են Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում եւ այլուր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր