00:00:00

Ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար․ ԱՆ

19:00, 21 ապրիլ 2018

Տրանսպորտային ուղիների արգելափակումը կարող է խաթարել շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության, գազի վթարային ծառայության և այլ հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելը, եթե այդ արարքի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է խոշոր վնաս,  առաջացնում է քրեական պատասխանատվություն: Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիներին պարբերաբար կտեղեկացնի հավաքներին առնչվող օրենսդրական այլ կարգավորումների մասին։   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր