00:00:00

Աշոտը 250 դեղին վարդ էր գնել. նվիրեց ակցիայի մասնակիցներին

18:20, 21 ապրիլ 2018

Մոտ 30 րոպե Նիկոլ Փաշինյանն ու մյուս ցուցարարները փակել էին Նոր Նորքի առաջին զանգվածի կենտրոնական փողոցը՝ Գայի արձանի հարակից տարածքում: Ապա նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պահանջելով դադարեցնել քայլերթը: Մինչև պատգամավորն ու Օսիպյանը քննարկում էին, այդ ընթացքում մի քանի երիտասարդներ դեղին վարդեր բերեցին ու բաժանեցին քայլերթի մասնակիցներին: Աշոտ անունով երիտասարդն, ով վարդեր էր բաժանում,  ասաց, որ շուրջ 250 վարդ է գնել, իսկ դեղին, քանի որ դա հեղափոխության խորհրդանիշ , իսկ վարդը՝ խաղաղության: Ապա Փաշինյանը հայտնեց, որ շարժվում են դեպի Ավան, ինչպես նախապես ծրագրավորել  են, նրանք շենքերի արանքով շարունակեցին ճանապարհը, ապա կանգնեցին, որպեսզի Փաշինյանը նորից քննարկում անի Օսիպյանի հետ: Ակցիայի մասնակիցները ձեռքերով ծափ են տալիս:31102461_1609093519211769_3684578874743586816_n 31091830_1609093572545097_5214415954649284608_n 31081663_1609093689211752_3577663016893677568_n 31052254_1609093719211749_3039480859968143360_n

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր