00:00:00

Անհրաժեշտ է բոլոր առաջարկների հրապարակային ՝ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկում․ ՕԵԿ

18:11, 21 ապրիլ 2018

Նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ` մատնանշելով իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական օրակարգի ձևավորումը, որը կարող է դրսևորվել համընդգրկուն հանգուցալուծման քաղաքական և քաղաքացիական պլատֆորմի ձևավորմամբ` մատնանշելով նաև որպես քաղաքական հանգուցալուծում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՕԵԿ հայտարարությունը հանրության լայն շրջանակներում և այդ թվում համացանցում ողջունել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ Հայաստանից և սփյուռքից: Հայտարարության մեջ շարադրված գաղափարը ողջունել են նաև հայտնի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: Ավելին, Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի հանրահավաքում առաջ է քաշել հստակ ձևակերպված առաջարկներ, որը ըստ էության ենթադրում է քննարկումների կազմակերպման անհրաժեշտություն: Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին և քաղաքական ուժերին կոչ անելով քննարկումների միջոցով գտնել քաղաքական հանգուցալուծում: Ելնելով վերոբերյալից «Օրինաց երկիր» կուսակցությունը, ի շարունակություն երեկ իր հնչեցրած հայտարարության, հայտարարում է իր պատրաստակամությունը ինչպես նախաձեռնելու, այնպես էլ մասնակիցը լինելու քաղաքական և քաղաքացիական քննարկումների` հետագա դրամատիկ զարգացումներից խուսափելու նպատակով և կոչ է անում հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկել բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:   «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ » ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր