00:00:00

Հակառակորդն օրվա ընթացքում հարձակման փորձեր է իրականացրել հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններով

03:17, 05 նոյեմբեր 2020 Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վարձկան ահաբեկիչների հետ միասին  մի քանի ուղղություններով , այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան,   հարձակման փորձեր են իրականացրել:  Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ: «Որպես կանոն, հարձակման փորձեր են եղել  վաշտային և գումարտակային մարտավարական խմբերով, առանձին դիվերսիոն խմբերով»,- նշել է Հովհաննիսյանը: ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ մարտեր եղել  են նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով: «Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մոտավորապես մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է երկու-երեք միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը: ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրվա ընթացքում ռազմադաշտում  հակառակորդը ոչ մասշտաբային քանակով կիրառել է օդուժ և հրետանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր