00:00:00

Հայերը փակել են Իսպանիա - Ֆրանսիա մայրուղին. «Իսպանիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը»

14:54, 24 հոկտեմբեր 2020

Հայերը փակել են Ֆրանսիան Իսպանիային միացնող A7 մայրուղին: Նրանք երկու ուղղություոններով բաց են թողել մեկական գծեր շտապօգնության մեքենաների համար: Գրեթե բոլորի ձեռքին հայկական եռագույն է՝ կամ դրոշով, կամ ուսերին գցած: Ակցիայի մասնակիցները վանկարկում են. ««Արցախը Հայաստան է», «Էրդողան տեռորիստ», Կեցցե հայ զինվորը»: «Մենք պահանջում ենք, որ Իսպանիան ճանաչի Արցախի անկախությունը: պահանջում ենք, որ Իսպանիան դադարեցնի զենքի վաճառքը տեռորիստ Թուրքիային, որովհետեւ իրենք դրանով սպանում են խաղաղ բնակիչներին: Ինչպես Կատալոնիայի մարզը ընդունեց Արցախի անկախությունը, այդպես էլ ուզում ենք, որ Իսպանիան ճանաչի: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները մեռնեն: Իսպանիան պետք է հասկանա, թե ինչ է այնտեղ կատարվում ու դատապարտի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր