00:00:00

«Հարութը Հադրութում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս ընկավ հերոսի մահով…»․ ՀՊՏՀ

17:55, 24 հոկտեմբեր 2020

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը գրում է․ «Հարութն այնքա᷉ ն առինքնող էր, այնքա᷉ ն բարեկիրթ. հավերժ փառք Հարութ Հովհաննիսյան` անփոխարինելի ընկեր, բարեկիրթ, պայծառ ու ինտելեկտուալ երիտասարդ. այսպիսին է մեր անմահ հերոս ՀՊՏՀ-ականը ընկերների հուշերում: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Հարութը ծառայության էր մեկնել 2019 թ. հունվարին: Հադրութում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս նա ընկավ հերոսի մահով… Դեկան Նարեկ Կեսոյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ Հարութը, 1-ին կուրսեցի լինելով, հասցրել էր աչքի ընկնել իր բարեկրթությամբ, շահել էր բոլոր դասախոսների համակրանքը, դեկանատի աշխատակիցները միշտ կհիշեն նրա ժպիտը: Նա նաև հասարակական բարձր ակտիվություն էր ցուցաբերում, ՈւԽ-ական էր: «Նա այնքան առինքնող էր, այնքան բարեկիրթ…»: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ՈւԽ նախագահ Լուսինե Խուրշուդյանի խոսքով` Հարութին ճանաչող բոլոր համալսարանականներն անասելի ցավ են ապրում` գիտակցելով, որ նա էլ մեզ հետ չէ: «Այսօր ընկերներով վերհիշում էինք մեր սիրելի Հարութի ամեն մի ասածը, շատ էր ուրախանում ֆակուլտետի ուսխորհրդի հաջողություններով: Բանակ գնալիս ասաց, որ կվերադառնա ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՈւԽ փառատոնում կդարձնի «Լավագույն ֆակուլտետ»: Երբ արդեն բանակում էր, զանգեցինք և ասացինք, որ մեր ֆակուլտետը լավագույնն է ճանաչվել, շատ ոգևորվեց, շնորհավորեց ու ասաց կեցցեն մերոնք…Նա անմահ հերոս է, մե′ր Հարութը»,- ասաց Լուսինեն։ Ցավակցում ենք ընտանիքին ու հարազատներին: Հարութը միշտ մեր սրտում է, հավերժ փառք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր