00:00:00

Իշխանությունները սարսափում են. Մոտենում են մարդաշատ միջոցառումների օրերը. «Հրապարակ»

13:51, 20 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական ճամբարում, թեև արտաքուստ հանդարտությանը, խուճապային տրամադրություն է։ Մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մի քանի օրից ապրիլի 24-ն է, երբ հոծ բազմություն է գնալու դեպի Եղեռնի համալիր: Եթե այն միանա ցուցարարներին, ապա ոստիկանները կհայտնվեն աննախանձելի վիճակում. չեն կարող ուժ գործադրել, քանի որ դա միջազգային մեծ ռեզոնանս կունենա, և կստացվի, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը բռություն է կիրառվում հայերի նկատմամբ իր իսկ իշխանության կողմից: Մայիսյան եռատոները նույնպես սարսափի առարկա են, քանի որ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունները ևս խոստանում են մարդաշատ լինել։ Բացի այդ՝ ՀՀ են ժամանելու մեծ թվով հյուրեր արտերկրից, ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Արամ 1-ին կաթողիկոսը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը, ինչպես հայտնի է, պակաս ընդդիմադիր չեն: Եվ, ուրեմն, իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն արագ լիցքաթափվի, և «Նիկոլը փողոցից խորհրդարան բերվի»՝ մինչև նշված միջոցառումները: Հավանաբար, այս համատեքստում են նաև Արմեն Սարգսյանի, Գարեգին կաթողիկոսի, ՀՅԴ-ի ու ռամկավարների երեկվա կոչերը։ Ընդամենը 10-11 օր պաշտոնավարող Արմեն Սարգսյանը 7-օրյա ցույցերից ու հանրահավաքներից հետո, «որպես պետության ղեկավար», կողմերին հրավիրել է երկխոսության․ «Իմ խորին համոզմամբ՝ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր