00:00:00

Որքա՞ն է ցուցարարների թիվը. Փաշինյանի եւ Իոնիսյանի միջեւ տարընթերցումներ կան․ «Իրատես»

13:47, 20 ապրիլ 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոնիսյանի միջեւ որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով: Իոնիսյանն ասել էր` չորսուկես հազար ցուցարար է եղել, այդ թիվը չէր համապատասխանել Նիկոլենց ներկայացրած թվին. Իոնիսյանն ասել է` ինչ կար, այն ենք ցույց տվել: Ցույցի մասնակիցների թվաքանակի շատացմանը զուգընթաց, ըստ նույն «ասացողների», «Իոնիսյանենց դրոնի գործը դժվարացել է, որովհետեւ ոստիկանությունը GPS` գլոբալ տեղորոշման համակարգն է միացրել` իրենց զորքերի շարժը, թվաքանակը «չցուցանելու» համար, ինչն էլ դրոնի աշխատանքները խափանել է». այնուհանդերձ, ապրիլի 17-ին Իոնիսյանի թռչող սարքը ցուցանել է 33-35 հազար մարդ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր