00:00:00

«Ամենահամեղ պատառիկը». Հակոբ Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի․ «Փաստ»

13:28, 20 ապրիլ 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Թերեւս, պատգամավորի հայտարարագրում «ամենահամեղ պատառիկը» նրա եկամուտներն են՝ 228 միլիոն 206 հազար դրամի չափով: Այս գումարի ճնշող մեծամասնությունը շահաբաժինն է, մնացածը՝ աշխատավարձ: Այսպես, աշխատավարձը կազմել է 7 միլիոն 544 հազար դրամ, իսկ շահաբաժինը՝ 221 միլիոն դրամից ավելի: Տարեկան եկամուտները տարեվերջին կազմել են 22 հազար ԱՄՆ դոլար եւ 3 միլիոն 500 հազար դրամ: Տարեսկզբին Հակոբյանը ավելի հարուստ է եղել՝ հայտարարագրել է 15 հազար 150 դոլար, 57 միլիոն 920 հազար դրամ ու 20 հազար եվրո: Ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք կազմել են 120 միլիոն դրամ ու 170 հազար դոլար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր